ՀՀ-ում 100 աղջկա հաշվարկով ծնվող տղաների թիվը 3 տարի է՝ ․․․․․

Հայաստանում 2020-ին ծնված 100 աղջկա հաշվարկով 110 տղա է լույս աշխարհ եկել, ծնված աղջիկների ու տղաների այս տարբերությունը կայուն է արդեն 3 տարի։

2020-ին երկրում ծնվել է 36,448 երեխա՝ 17,350 աղջիկ, 19,098 տղա, հայտնում են Վիճակագրական կոմիտեից։

Հայաստանում ՀԿ-ներն ու միջազգային կառույցները պարբերաբար բարձրաձայնում են հղիության՝ սեռով պայմանավորված ընդհատումների հարցը։ 2019-ին երկրում ծնվել է 18,913 տղա և 17,128 աղջիկ (կրկին 100 աղջկա հաշվարկով 110 տղա), 2018-ին աղջիկների թիվը 2000-ով պակաս է եղել ծնված տղաների թվից՝ 19,252 տղա և 17,322 աղջիկ (100 աղջկա հաշվով տղաների թիվը 111): 2017-ին ՀՀ-ում ծնվել է 17,969 աղջիկ և 19,731 տղա (100 աղջկա հաշվարկով՝ 109 տղա)։ Մասնագետները նորմալ են համարում նորածինների 100 աղջիկ-105 տղա հարաբերակցությունը:

Like this post? Please share to your friends:
Prends ta pause