Կեմդենն ու նրա կրտսեր եղբայրը տանն էին՝ Միստիի՝ իրենց մոր հետ:
Արդեն մի քանի օր Միստին իրեն լավ չէր զգում, սակայն դրան ուշադրություն չէր դարձնում: Նա կարծում էր, որ իր մոտ սովորական մրսածություն է, սակայն երբ չափեց իր ջերմությունը, անսպասելի ցուցանիշ նկատեց՝ 41 աստիճան: Դա վերջին բանն է, որ Միստին հիշում է: Դրանից հետո կինն ուշագնաց եղավ:
Բարեբախտաբար, 4 ամյա Կեմդենը չկորցրեց իրեն: Գտավ մոր հեռախոսը, միացրեց այն, մտավ հեռախոսահամարների բաժինը, տեսավ հոր լուսանկարը և զանգեց նրան:
Տղան պատմեց հորը, թե ինչ է պատահել տանը.
-Հայրիկ, շուտ արի, մայրիկը չի կարողանում արթնանալ:
Միստիի ամուսինը՝ Ջերեմին, զանգահարեց 911 և ինքը նույնպես շտապեց տուն: Որդու շնորհիվ Միստին ողջ մնաց, և այժմ բուժումը շարունակում է տանը:
–Իմ որդիները՝ իմ կյանքն են: Այժմ նաև բառիս բուն իմաստով,-պատմում է կինը.- Էմոցիաներս այնքան շատ են… առաջին հերթին շնորհակալ եմ որդուս: Նույնիսկ վախենում եմ մտածել, թե ինչ կլիներ հետս, եթե Կեմդենը չօգներ…