20 րոպեում պատրաստվող ռուլետ… համեղ և արագ

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում շատ արագ և հեշտ պատրաստվող ռուլետ: Այս անուշաբույր թխվածքը դուր կգա ձեր ընտանիքի անդամներին և հյուրերին:

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • ձու՝ 4 հատ
  • շաքարավազ՝  150գ
  • կաթի փոշի՝ 150գ
  • ալյուր՝ 120գ
  • փխրեցուցիչ՝ 12գ
  • կակաո՝ 70գ

Կրեմի համար.

  • կարագ՝ 150գ
  • խտացրած կաթ՝ 1 բանկա
  • բանան՝ 1 հատ

 

  • շաքարի փոշի՝ զարդարելու համար

Ռուլետի պատրաստման եղանակը.

  • Հարում ենք ձուն՝ մինչ խիտ զանգված ստանալը: Շարունակելով հարելը՝ մաս-մաս ավելացնում ենք շաքարավազը:
  • Արդյունքում շատ խիտ փրփուր պիտի ստացվի:
  • Ալյուրին ավելացնում ենք փխրեցուցիչը, կաթի փոշին և կակաոն: Լավ խառնում ենք: Ստացված չոր խառնուրդը գդալով  քիչ-քիչ ավելացնում ենք հարած զանգվածին և խառնում: Շատ զգույշ խառնեք, որպիսի փրփուրը չիջնի:
  • Կրեմը պատրաստելու համար անհրաժեշտ է հարել փափկած կարագը և խտացրած կաթը:
  • Մաքրում ենք բանանը և տրորում: Հետո այն ավելացնում ենք խտացրած կաթին և կարագին և կրկին հարում:
  • Թխելու համար նախատեսված թղթով ծածկում ենք ջեռոցի տապակը և լցնում խմորը, թխում ենք 180 աստիճան տաքացրած ջեռոցում՝ 15 րոպե:
  • Պատրաստի կորժին քսում ենք կրեմը և փաթաթում:
  • Ցանկության դեպքում զարդարում ենք շաքարի փոշիով և կրեմից ծաղիկներով:

Рулет к чаю за 20 минут: легко и просто

Բարի ախորժակ…

Like this post? Please share to your friends:
Prends ta pause