Ինչպե՞ս ազատվել խնդիրների պատճառած անհանգստությունից…իհարկե պարելու միջոցով: Պարը միշտ օգտակար է: Եթե հաճախ եք պարում, ապա ձեզ չի սպառնում ավելորդ քաշի և վատ տրամադրության ի հայտ գալը:
Եթե երեխաներն են սկսում շարժվել՝ երաժշտության տակտին համապատասխան, ապա մի կանգնեցրեք նրանց: Դա երեխաների համար թերապիայի նման է: Պարի միջոցով փոքրիկներն արտահայտում են իրենց էմոցիաներն ու զգացմունքները:
Հանդիպում են նաև փոքրիկներ, ովքեր դեռ չեն էլ կարողանում խոսել, սակայն պրոֆեսիոնալի պես են պարում:
Նրանք ամբողջ մարմնով զգում են երաժշտությունը:
Մեր հերոսը՝ լսելով Էլվիս Փրեսլիի ցանկացած երգի հնչյունները, իսկույն մոռանում է ամաչելու մասին: Երեխան ակամա սկսում է պարել:
Հանդիսատեսն ուղղակի ապշած էր, քանի որ տղան՝ լինելով 2 տարեկան, չափազանց հստակ էր կատարում շարժումները:
Սա դիտելն ուղղակի հաճույք է.