Կծու, անուշաբույր և շատ համեղ աջիկան հիանալի լրացում է գրեթե բոլոր ուտեստների համար: Այն ձմռանն ուղղակի անփոխարինելի է:
Անհրաժեշտ բաղադրիչներ.
- 1,2կգ լոլիկ
- 1 գլուխ սխտոր
- 3-4 հատ կծու կարմիր պղպեղ
- 2 հատ քաղցր բուլղարական պղպեղ
- 2 միջին խնձոր
- 2 միջին գլուխ սոխ
- 300գ գազար
- 70մլ ձեթ
- 40մլ 6% քացախ
- 50գ շաքարավազ
- 1ճ.գ. աղ
- կես թ.գ. սև պղպեղ
- 1թ.գ. չորացրած ռեհան
- 1թ.գ. օրեգանո
Պատրաստման եղանակ.
- Լվացեք և ստերիլիզացրեք բանկաները: Նշված քանակությամբ մթերքի համար անհրաժեշտ է 5 բանկա՝ 500գ տարողությամբ:
- Մաքրեք սխտորը, սոխը: Սոխը կտրատեք մի քանի մասի:
- Կտրեք պղպեղների պոչիկները, հանեք սերմերը և բաժանեք 4 մասի:
- Գազարը մաքրեք, լվացեք և կտրեք 2-3 մասի:
- Խնձորը լվացեք, կեղևազրկեք, կտրեք 4 մասի և հանեք կորիզները:
- Լոլիկները նույնպես լվացեք և կտրեք 4 մասի:
- Բոլոր նախապատրաստված բաղադրիչներն աղացեք, խառնեք, ավելացրեք համեմունքները, քացախը, ձեթը, աղը և շաքարավազը:
- Եփեք հաստ պատերով կաթսայի մեջ:
- Աջիկան դրեք միջին կրակին և հասցրեք եռման աստիճանի, ինչից հետո թուլացրեք կրակը, փակեք կաթսայի կափարիչը և եփեք 1 ժամ՝ պարբերաբար խառնելով:
- Պատրաստի աջիկան լցրեք բանկաների մեջ և փակեք ստերիլիզացված կափարիչներով:
- Բանկաները պահեք շուռ տված և տաք ծածկոցով փաթաթված վիճակում՝ մինչ դրանց լիարժեք սառելը:
Բարի ախորժակ: