Ձվով և կանաչ սոխով արագ պիրոգ…պարզապես լցրեք խմորը և թխեք…չեն պահանջվում ավելորդ ջանքեր

Եթե շատ ժամանակ չունեք պատրաստելու համար, ապա փորձեք այս բաղադրատոմսը:

Быстрый-пирог-с-яйцами-и-луком

Անհրաժեշտ բաղադրիչներ.

խմորի համար.

  • 4 ձու
  • 7ճ.գ. ալյուր
  • 1/3 թ.գ. սոդա
  • 200գ թթվասեր
  • 1ճ.գ. մայոնեզ
  • աղ

միջուկի համար

  • 6 ձու
  • 1 կապ կանաչ սոխ

Картинки по запросу Быстрый пирог с яйцами и луком

Պատրաստման եղանակ.

Սկզբում անհրաժեշտ է պատրաստել խմորը:

Հարել 4 ձուն մի պտղունձ աղի հետ, ավելացնել մայոնեզն ու թթվասերը: Մաղելով լցնել ալյուրը՝ սոդայի հետ միասին:

Մանր կտրատել կանաչ սոխը, իսկ ձուն՝ խորանարդիկների: Խառնել և մի քիչ աղ ավելացնել:

Ջեռոցի տապակին կարագ կամ ձեթ քսել, լցնել խմորի կեսը:

Լցնել ամբողջ միջուկը և ծածկել խմորի մյուս կեսով:

Թխել 200 աստիճանի ներքո՝ թաքացրած ջեռոցում: Երբ պիրոգը ստանա կարմիր երանգ, նշանակում է, որ պատրաստ է: Անպայման ստուգեք չոփիկով:

Картинки по запросу Быстрый пирог с яйцами и луком

Բարի ախորժակ:

 

Like this post? Please share to your friends:
Prends ta pause