Գրկեց երեխային ու ճչաց «Սա իմ երեխան չէ»․․․Երեխային փոխել էին հիվանդանոցում

Կարինան ամուսնացավ Արկադիի հետ երկու տարի առաջ եւ շարժեց բոլոր ընկերուհիների ու ծանոթների նախանձը:

Արկադին քաղաքի մեծահարուստներից էր, երկու անգամ մեծ էր գյուղից եկած Կարինայից:Կարինան սիրահարվեց Արկադիին առանց իմանալու նրա ունեցվածքի մասին: Նրանք ծանոթացան առավոտյան վազքի ժամանակ, զրուցեցին ու օր օրի մտերմացան: Ամուսնացան: Կարճ ժամանակ անց Կարինան հղիացավ:

Ծնվեց առողջ տղա, ում անվանակոչեցին Արկադիի հոր պատվին՝ Արսեն: Երեխային տվեցին հոր գիրկն ու ճանապարհեցին տուն:Տանը Կարինան գրկեց երեխային ու ճչաց. «Սա իմ երեխան չէ»: Արկադին մտածեց, որ կնոջ մոտ հետծննդաբերական դեպրեսիա է:

Բժիշկը նրան հանգստացնող ներարկեց: Սակայն հաջորդ օրը ամն ինչ կրկնվեց նորից: Կարինան հրաժարվում էր մոտենալ ու կերակրել երեխային:

Արկադին արդեն ուզում էր հոգեբույժի դիմել, բայց նախ արեց արյան ԴՆԹ անալիզ: Արդյունքում պարզվեց, որ երեխան իսկապես նրանցը չէ:Արկադին գործի դրեց բոլոր հնարավորությունները երեխային գտնելու համար:

Ահա թե ինչ պարզվեց: Արկադիի աջ ձեռքը՝ Հայկը համաձայնության գալով բուժքրոջ հետ փոխել է երեխային, նրա փոխարեն դնելով ծնողների կողմից լքված փոքրիկի, իսկ Արկադիի որդուն վերցրել է՝ հետագայում նրա ունեցվածքին տիրանալու մտադրությամբ:

Երեխային վերադարձրին Կարինային, ով կարծես վերականդանացավ ճահճում խեղդվելուց հետո: Սակայն ինչպես վարվել մյուս երեխայի հետ, ում լքել ես իսկական ծնողները:

Փոքրիկին Կարինան ու Արկադին չվերադարձրին հիվանդանոց, այլ որդեգրեցին: Չէ որ երկու որդին կրկնակի երջանկություն է:

Like this post? Please share to your friends:
Prends ta pause