Այրված ինքնաթիռի զոհերի թվում կան երեխաներ. Թարմացվող

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում այրվելով վայրէջք է կատարել «Аэрофлот»-ի Sukhoi Superjet 100 ինքնաթիռը, ինչի հետևանքով կա առնվազն 13 զոհ:

Lenta.ru-ն հաղորդում է, որ զոհերից 2-ը երեխաներ են:

Զոհերից 12-ը եղել են պոչային մասում, որն ամենից շատ է տուժել հրդեհից: Զոհերից մի քանիսին հնարավոր չէ նույնականացնել, քանի որ նրանց մարմինները խիստ այրված են:

Օրեր կտևի, մինչև գենետիկ անալիզները պարզեն դիերի ինքնությունը:

ТАСС-ի հաղորդմամբ՝ կան ուղևորներ, որոնց ճակատագիրն անհայտ է, հնարավոր է, որ նրանք ևս զոհված լինեն:

mamul.am

Понравилась статья? Поделиться с друзьями:
Prends ta pause