«Քո ասելով չի իմ սուս մնալը» Ալեն Սիմոնյանը՝ Հայկ Սարգսյանին

«Քո ասելով չի իմ սուս մնալը»,- aravot.am-ի փոխանցմամբ՝ «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանին այսօր ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում այս խոսքերով դիմեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

Նրանք չէին ընդունում «Վիճակախաղերի մասին օրենքում» փոփոխություններ կատարելու մասին օրինագծի վերաբերյալ միմյանց մոտեցումները: «Նիստը վարողի գործառույթը քեզ վրա մի վերցրու»,-նկատողություն արեց Ալեն Սիմոնյանը Հայկ Սարգսյանին:

Երբ Հայկ Սարգսյանը վիճակագրություն էր ներկայացնում խաղադրույքների վերաբերյալ, Ալեն Սիմոնյանն ընդհատեց նրա ելույթը, ինչին ի պատասխան Հայկ Սարգսյանն ասաց. «Մի ընդհատեք, պարոն Սիմոնյան ջան»: «Չեմ ընդհատում, հուշում եմ»,-հակադարձեց Ալեն Սիմոնյանը: Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Նյութի աղբյուրը` Yelaket.am

Like this post? Please share to your friends:
Prends ta pause