Քոչարյանի մասնակցությամբ որևէ ուժ, բևեռ ոչ մի շանս չունի. 10 տարվա մեջ ժողովրդի հիշողությունն ավելի է թարմացել

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը:

Պարոն Մակեյանօրերս Ռոբերտ Քոչարյանը «Ռոյթերզ» գործակալությանը տված հարցազրույցում ասել էրոր Հայաստանումհզոր ընդդիմադիր քաղաքական ուժ է ձևավորվումորը շուտով ունակկլինի մարտահրավերներ նետել իշխանություններինՔոչարյաննասել էրոր ինքը ևս միանալու է այդ ուժինՁեր կարծիքով՝ ի՞նչ ուժիմասին է խոսքըև ի՞նչ շանս կարող է ունենալ այդ ուժը:

Картинки по запросу Պետրոս Մակեյանը:

-Գիտեք, այդ ուժերին պետք է տարբերակել: Արտախորհրդարանական ընդդիմությունը տարբեր է: Այն ուժերը, որոնք տարիներ շարունակ պայքարել են Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի դեմ, երբեք չեն միանա հինգերորդ շարասյանը: Այն հավաքը, որը երկու օր առաջ տեղի ունեցավ Արցախում, հինգերորդ շարասյան հավաք էր: Հիմնական ազդակներից երևում է, որ դա դրսի նախաձեռնությամբ կազմակերպված հավաք էր: Ես կարծում եմ, որ դա շատ վտանգավոր է երկրի համար, որովհետև Արցախում ընթացող խաղերը, որոնց ներկայացուցիչները մեզ հայտնի են, տարատեսակ գեներալներ են: Բնականաբար, այն ուժերը, որոնք տարիներ շարունակ պայքարել են Արցախի համար, այդ կլանի դեմ, սատարում են ներկա իշխանությանը: Բայց դա չի նշանակում, որ ով սատարում է ներկա իշխանությանը, իշխանության ամեն արած պետք է հալած յուղի տեղ ընդունի:

Like this post? Please share to your friends:
Prends ta pause