Քոչարյանի գործով դատավորի դեմ փաստաբանի հաղորդման հիման վրա նյութեր են նախապատրասվում

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ  Քոչարյանի և մյուսների գործով դատավոր Դավիթ Գրիգորյանի  դեմ փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի հաղորդման հիման վրա ՀՔԾ–ում նյութեր են նախապատրասվում։ Այս մասին  NEWS.am–ին հայտնեց  ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը:

Նշենք, որ փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի հաղորդումը Դատախազությունն ուղարկել էր ՀՔԾ` կցելու այնտեղ եղած հաղորդմանը:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործի վարույթը կասեցնելու դատարանի որոշումից հետո Ալեքսանդր Սիրունյանը հանցագործության մասին  հաղորդում էր ներկայացրել՝  նշելով, թե դատավոր Դավիթ Գրիգորյանի կողմից կայացված դատական ակտն ապօրինի է և կայացվել է դատավորի կողմից իր լիազորությունների ակնհայտ խախտմամբ։

 

Ավելի վաղ ՀՀ գլխավոր դատախազին հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել դատավոր Դավիթ Գրիգորյանը՝ պահանջելով քրեական գործ հարուցել կաշառք տալու-ստանալու կամ իր նկատմամբ սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ։ Ենթադրյալ կաշառքի մասին գրառումներով էր հանդես եկել փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը։

Այս հաղորդումը դատախազությունը  ուղարկվել է Ազգային անվտանգության ծառայություն` ստուգման:

Like this post? Please share to your friends:
Prends ta pause