ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ԱԶԱՏԵԼ ԸՆԴԱՄԵՆԸ ՄԵԿ ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄՈՎ. Արտակ Գալստյան

Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի Քոչարյանի համար տրված երաշխավորությունը դարձել է դարի թեման:
Կրկին անրադառնամ երաշխավորման իրավական կողմին:

ՀՀ Քրեական Օրենսգրքի 346-րդ հոդվածը պատասխանատվություն է սահմանում Անձնական երաշխավորի կողմից իր ստանձնած պարտավորությունները չարամտորեն չկատարելու համար, որի հետևանքով մեղադրյալը խուսափել է քննությունից կամ դատից:
Այսինքն հոդվածի հանցակազմի մեջ ներառված չէ մեղադրյալի կողմից գործով անցնող վկաների վրա ապօրինի ազդեցություն գործադրելը կամ նոր հանցանք կատարելը:

Գլխավոր Դատախազը Քոչարյանին կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը հիմնավորում է ոչ թե նրա փախուստի հավանականությամբ,այլ վկաների վրա ապօրինի ազդեցություն ունենալու հետ,որը ինքնին բերում է վերջինիս կողմից նոր հանցանքի կատարմանը:

Ստացվում է,որ տվյալ դեպքում Անձնական Երաշխավորի ինստիտուտի հիմնական բաղադրիչը և երաշխիքը,որ վերջինս պատշաճ կկատարի իր պարտավորությունը,այն է անխուսափելի քրեական պատասխանատվության վտանգը այս դեպքում ուղղակի չի գործում օրենքի ուժով:
Փաստացի եթե Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի երաշխավորությամբ Քոչարյանի խափանման միջոցը փոխվի և նա պատշաճ վարքագիծ չդրսևորի,ապա մաքսիմալ պատիժը որ կստանան երաշխավորները,դա նրանց անունով մուծված մեկ միլիոն ՀՀ դրամի պետականացումն է,որը կներեք նման դեպքում,որպես պատիժ համարել կամ երաշխիք ուղղակի ծիծաղելի է:

Այսինքն,բացի այն որ Բակո Սահակյանը Արցախի Նախագահն է և չի կարող այս փուլում քրեական պատասխանատվության ենթարկվել երաշխավորության պայմանի խախտման դեպքում ՀՀ իրավապահների կողմից,այլ նաև ՀՀ Քրեական օրենսգրքի 346-րդ հոդվածը նույնպես դա չի նախատեսում:Ստացվում է,որ Գլխավոր Դատախազի հիմնական փաստարկի դեմ Քոչարյանի պաշտպանները և երաշխավորները առաջարկում են ընդամենը մեկ միլիոն դրամ:
Սույն հանգամանքը առավել քան ծիծաղելի է,եթե հաշվի առնենք մեղադրանքի ծանրությունը,որը առաջադրվել է Ռ.Քոչարյանին:

Արտակ Գալստյան

Like this post? Please share to your friends:
Prends ta pause