Քոչարյանին բաց թողած դատավորին պետք է ասել «Շնորհակալություն».

Քոչարյանին բաց թողած դատավորին պետք է ասել «Շնորհակալություն». Նվեր Մնացականյանի այսօրվա 1 րոպեն…

Բարեւ Ձեզ:

Եթե դատավորն իր անսպասելի որոշմամբ ուշքի է բերել հեղափոխության օպիումով ապրող իշխանությանը, ապա պետք է շնորհակալ լինել նրան դավադրության բևեռը բացահայտող կատալիզատորի այդ անշնորհակալ միջոցը լինելու համար։ Եթե կուզեք, հենց այդ դատավորն է գծել ռազմաճակատի գիծը՝ թավշյա լեգիտիմության ու փողի իշխանության միջև։ Գոնե հիմա տեսնում եք սպառնալիքը։ Նույն սպառնալիքը, որը սպանեց հաց բերողին, երբ չգտնվեց գոնե խիղճը մաքրող մեկ դատավոր։

Գոնե հիմա տեսնում եք, որ լեգիտիմությունը պահելու միակ միջոցը աշխատելն է, թե արդեն մոռացել եք, որ փողի իշխանությունն էլ զենքով են պահում․․․ Հաջողություն: Նվեր Մնացականյան

Like this post? Please share to your friends:
Prends ta pause