ԱԺ նախկին փոխխոսնակ, ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան էջում գրում է.
« Մարդ չգիտի՝ լա թե՞ խնդա: Փաստորեն նիկոլականները պնդում են, թե այսօր աշխարհի ժողովրդավարության բաստիոնը ոչ թե ԱՄՆ-ն ու Եվրոպան են, այլ Հայաստանը: Ինչ լավ է գոնե Ջեֆերսոնը, Հավելը և, վերջապես, Մանդելան սա չեն լսում, թե չէ ստիպված կլինեին միանգամից զարմանքից սրտի կաթված ստանալ:
Չնայած, եթե Հիտլերը իր շարժումը մաքուր քրիստոնեական էր համարում, ինչի քայլիստները դատարանների շրջափակումն ու ասֆալտին փռելը ժողովրդավարություն չէի՞ն համարի: Բայց սա վերջը չէ դեռ: Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը հերթական անգամ նշում է, թե իր կուսակցությունը իզմեր չունի:
Հերթական անգամ նա խաբում է հասարակությանը: Իզմ ունեն և այդ իզմը կոչվում է նիկոլիզմ-պոպուլիզմ, որի հիմքը մարդկանց մոլորեցնելն ու մանիպուլացնելն է:
Իսկ քաղաքական բոմժերի պահով ասեմ. թող Նիկոլը հանգիստ լինի:
Դժվար թե քաղաքական բոմժությունը թակի նրա դուռը: Նա միանգամից հայտնվելու է պատմության աղբանոցում:
Այդպիսին է պոպուլիզմի բոլոր ջատագովների ճակատագիրը»: