Փաշինյանը հանեց տարածքների հարցը. Զախարովան մատնեց պլանները

Ինչպես կարող է մարդն օկուպացնել իր ծննդավայրը, որտեղ ապրել են իր հայրերը, պապերը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդպես է պատասխանել «օկուպացված տարածքների» վերաբերյալ ադրբեջանցի լրագրողի հարցին, Սանկտ-Պետերբուրգում նրա մամուլի ասուլիսի ընթացքում:

Վարչապետ Փաշինյանն այդ միտքն առաջին անգամ արտահայտել էր ԵԽԽվ-ում ելույթից հետո հարցերին պատասխանելիս, այդ կառույցի գարնանային նստաշրջանում:

Այլ կերպ ասած, Հայաստանի վարչապետը հայտարարում է, որ չկա «օկուպացված տարածք», այլ կա բնակավայր, որտեղ մարդիկ ապրել են սերնդե-սերունդ:

ատկանշական է, որ եվոպական կենտրոններից մեկում արած իր հայտարարությունը Նիկոլ Փաշինյանը կրկնում է նաեւ ռուսական տարածքում: Ընդ որում, նույն ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր նաեւ, որ Ռուսաստանից ակնկալում են նոր սպառազինություն՝ ոչ Իսկանդեր, քանի որ «շատ ունենք», բայց նաեւ դրանից «ոչ փոքր»: Նա ասել էր, որ ՌԴ նախագահ Պուտինի հետ հանդիպմանը խոսել է այդ մասին:

Ըստ երեւույթին, այդ հայտարարությունն էր եղել պատճառը, որ Լավրովի մամուլի քարտուղար Զախարովան փորձել էր սոցցանցում գրառումով մեջբերել Նիկոլ Փաշինյանի պետերբուրգյան ֆորումի ելույթից մի հատված, դարձնելով այն հեգնանքի եւ ծաղրի առարկա: Հետո իհարկե Լավրովի մամուլի քարտուղարն ուղղեց իր սխալը, բայց «պլանը» թաքցնել թերեւս չհաջողվեց:

Ինչպես ապրիլյան պատերազմից հետո, երբ դարձյալ նույն Լավրովի մամուլի քարտուղարը հանկարծ դժգոհություն հայտնեց Հայաստանում Նժդեհի արձանը տեղադրելու կապակցությամբ: Դա այն շրջանն էր, երբ ապրիլյան պատերազմից հետո Լավրովը փորձում էր հայկական կողմին պարտադրել իր պլանը, իսկ Սերժ Սարգսյանն էլ Երեւանում նրան հարց էր ուղղել՝ «ասացեք, թե ինչու եղավ ապրիլյան պատերազմը»:

Լավրովին այդ հարցն անշուշտ դուր չէր եկել, եւ նրա մամուլի քարտուղարն էլ հայտարարեց, թե դուր չի գալիս Նժդեհի արձանի տեղադրումը: Դա տեղի ունեցավ Վիեննայի ամերիկյան հովանու ներքո հայտնի հանդիպումից եւ ամերիկյան առաջարկից հետո, որը Լավրովի պլանի վրա վերջնականապես քաշվող խաչ էր:

Դրանից հետո Զախարովան դժգոհեց Նժդեհից, Սանկտ-Պետերբուրգի՝ ՌԴ հովանու ներքո հանդիպումից առաջ գրոհելով Հայաստանի վրա, ըստ երեւույթին Սանկտ-Պետերբուրգում շեֆի պլանը վերակենդանացնելու շանսը վերականգնելու համար:Картинки по запросу Փաշինյանը հանեց տարածքների հարցը. Զախարովան մատնեց պլանները

Դա չստացվեց, Լավրովի պլանն առաջ բերել չեղավ, բայց ստացվեց հետ մղել Վիեննայի օրակարգը, իսկ հետո արդեն մի շարք քայլերի հետեւանքով ընդհանրապես մատնել լռության:

Փոխարենը, նույն Լավրովի ղեկավարած գերատեսչությունը Սանկտ-Պետերբուրգի հանդիպումից մոտ մեկ ամիս անց Հայաստանում ՊՊԾ գնդի զինված գործողության ժամանակ աննախադեպ հայտարարություն արեց, դժգոհելով Հայաստանում իրավիճակն անարյուն հանգուցալուծելու Եվրոպայի կոչերից: Լավրովին Հայաստանում արյու՞ն էր պետք, իր պլանը իրականացնելու համար:

Հարց կառաջանա, բնականաբար, իսկ Լավրովը գործում է Պուտինից անկա՞խ: Իհարկե ոչ: Բայց պետության ղեկավարը քաղաքական որոշման տեսք է տալիս այն կոնցեպտներին, պլաններին, ծրագրերին, որոնք նրան առաջարկում են իշխանության տարբեր ազդեցիկ թիմեր: Իսկ այդ թիմերում՝ ցանկացած երկրի իշխանության պարագայում, լինում են շահերի բախում, տարբեր պատկերացումներ եւ մոտեցումներ:

Ո՞ր թիմում է Լավրովը: Համենայն դեպս Զախարովան վկայում է, որ այդ թիմը հայկական չէ: Բայց նաեւ վկայում է, որ այդ թիմը պարտվում է թե ապրիլյան պատերազմից հետո, թե հիմա՝ թավշյա հեղափոխությունից հետո:

 

Like this post? Please share to your friends:
Prends ta pause