Տորթ՝ ընդամենը 3 բաղադրիչից…նապոլեոնի սիրահարները կգնահատեն այն

Այս տորթը Նապոլեոնի լավագույն տարբերակն է: Անհրաժեշտ է ընդամենը 3 բաղադրիչ և կես ժամ ժամանակ: Արդյունքում կունենաք նուրբ, փափուկ, օդային աղանդեր:

Այսպիսի տորթը դուր կգա բոլոր քաղցրակերներին: Անպայման փորձեք պատրաստել:

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • առանց խմորիչի շերտավոր խմոր՝ 450գ

Կրեմի համար.

  • սերուցք 30%՝ 400մլ
  • խտացրած կաթ՝ 0,5 տուփ
  • ցանկության դեպքում կարելի է նաև վանիլին ավելացնել

Պատրաստման եղանակ.

  1. Խմորը հալեցնել, ուղղանկյունաձև գրտնակել և կտրատել երկար գծերի՝ մոտ 1-1,5 սմ լայնությամբ:
  2. Թխել 220 աստիճան տաքացրած ջեռոցում՝ 12-15 րոպե, մինչ կարմրելը:
  3. Կրեմի համար հարել սերուցքը, քիչ-քիչ ավելացնել խտացրած կաթը:
  4. Ափսեի մեջ մի քիչ կրեմ քսել:
  5. Առաջին շերտով դնել սառած ձողիները, հետո կրեմ քսել: Եվ այդպես շարունակ: 3 ճ.գ. կրեմ և 2-3 հատ ձողիկ թողնել զարդարելու համար:
  6. Տորթը 12 ժամով թողնել սառնարանում:
  7. Մատուցելուց առաջ տորթին քսել կրեմը և փշուր լցնել:

Торт из 3 ингредиентов лучше Наполеона / Рецепт торта за 30 минут! Простой, быстрый и вкусный торт

Բարի ախորժակ…

Like this post? Please share to your friends:
Prends ta pause