ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Քնած էինք, տագնապը տվեցին. չէինք պատկերացնում՝ պատերազմ է». ապրիլյան պատերազմում ծանր վիրավորում ստացած Ավետիսը վերհիշում է

ArmLur.am-ը, շարունակելով Ապրիլյան պատերազմը հետաքննող շարքն, այս անգամ զրուցել է ապրիլյան պատերազմի մասնակից Ավետիս Զարգարյանի հետ :

2016թ. ապրիլի 4-ին ղարաբաղաադրբեջանական շփման գծում ռազմական գործողությունների հետևանքով ժամկետային զինծառայող Ավետիս Զարգարյանը ստացել էր ծանր վիրավորում:

Թալիշում մարտերի ընթացքում գնդակը մտել էր նրա ծնոտը, թիկունքով ներքև իջել, վնասել ողնուղեղը և մի քանի ող: Դրա հետ զուգահեռ ստացել էր ձեռքի բեկորային վնասվածք:

Նշենք,  որ Ավետիսը առաջին կարգի հաշմանդամ է, ստանում է 109 հազար դրամ հաշմանդամության կենսաթոշակ:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովսեփյան, Էդգար Բաղդասարյան

աղբյուրը

Like this post? Please share to your friends:
Prends ta pause