ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանը՝ համաճարակի վտանգի առջև. քաղաքացիներն ահազանգում են

Եվս մի քանի ժամ եւ Երեւանը կկանգնի համաճարակի բռնկման վտանգի առաջ: Պատճառը Երեւանում աղբի մաքրման ծառայություն իրականացնող «Սանիտեք»-ն է, որի անգործությունից դժգոհում են քաղաքացիները:

Պարզվում է, որ ամռան այս շոգ օրերին ընկերությունը աղբի հավաքման ծառայություն գրեթե չի իրականացնում, իսկ եթե իրականացնում է, ապա ահավոր մեծ ընդհատումներով:

Մինչդեռ ամռան ամիսներին, ինչպես հայտնի է, քաղաքում աղբի քանակը սովորաբար ավելանում է: Ի դեպ, ArmLur.am լրատվականը Երեւանի փողոցներում շրջելիս նկատեց միայն երկու աղբաման, որոնք դատարկ էին: Մանրամասները՝ ArmLur.am -ի տեսանյութում:

Սյունէ Համբարձումյան Հովսեփ Հովսեփյան

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://armlur.am/911836/

Like this post? Please share to your friends:
Prends ta pause