«Տարիքս շատերին զարմացնում է»․ Ալինա Մարտիրոսյանը` տարեդարձի առթիվ ամուսնու հուզիչ անակնկալի և հասուն տարիքի մասին

Ալինա Մարտիրոսյանն այսօր տոնում է 40-ամյակը։ Դերասանուհու խոսքով` երբեք չի սիրել նշել տարեդարձը,  այս տարի էլ բացառություն չի լինի, ծննդյան երեկոն կանցկացնի տանը՝ ընտանեկան մթնոլորտում։ Դերասանուհին Tert.am Life-ին պատմել է ամուսնու՝ Կարեն Արայանի անակնկալի, կյանքի հանդեպ փոխված վերաբերմունքի և որդու հուզիչ շնորհավորանքի մասին։

Ամուսինն Ալինայի համար հոլովակ է պատրաստել, որտեղ դերասանուհու հայտնի գործընկերներն ու  ընկերները շնորհավորում են նրան։ Տեսանյութում դերասանուհուն շանորհավորել են Գայանե Ասլամազյանը, Հասմիկ Կարապետյանը, Նաիրա Մովսիսյանը, Աննա Մանուչարյանը, Զառա Սահակյանը, Սոնա Շահգելդյանը, Ռաֆայել Երանոսյանը, Լիլիթ Կարապետյանն ու այլք։

«Կարենի անակնկալն այնքան հանկարծակի, անսպասելի ու հուզիչ էր, որ ես արտասվում էի, ուղղակի չգիտեի` ինչ ասել։ Յուրահատուկ ու գեղեցիկ բան էր մտածել, իսկապես, չէի սպասում։ Շատ շնորհակալ եմ իմ բոլոր ընկերներին, որոնք  շնորհավորել են տարեդարձս, եղել են այդ հոլովակում։ Մինչև հիմա հուզված եմ», –ասաց դերասանուհին։

Շնորհավորանքներ ստանալ Ալինան սկսել է կեսգիշերից, նրա խոսքով, արտասվել է, երբ որդին ու եղբայրն են զանգահարել իրեն շնորհավորելու։ Թե ինչով է որդին իրեն հուզել, Ալինան նախընտրեց գաղտնի պահել. «Մայրիկիս ու տղայիս անակնկալների մասին կլռեմ։ Տարեդարձս նշելու սովորություն, առհասարակ, չունեմ։ Գրեթե միշտ օրս անցկացնում եմ ընտանիքիս հետ՝ տանը։  Բացի այդ, ասում են` 40-ամյակը պետք չէ նշել։ Ես սնահավատ եմ, հետևում եմ նման բաներին։ Ամեն դեպքում,  ամուսնուս՝ Կարենի մոնո-ներկայացումից հետո ծրագրում ենք փոքրիկ խնջույք անել»։

Դերասանուհին դժվարացավ մտաբերել ամենահիշարժան տարեդարձի օրը քանի որ չի կարևորում այն։ «Դժվարանում եմ բացատրել, թե ինչու չեմ սիրում այդ օրը նշել։ Տարեդարձն ամեն տարի գալիս է, ոչ ոքի չի հարցնում և մի տարով էլի մեծանում ենք»,- ծիծաղելով ասաց դերասանուհին։

Ալինայի խոսքով` հասցրել է հետաքրքիր բացահայտում անել կյանքի չորրորդ տասնամյակի մասին։ «Ինձ համար մի պարզ ճշմարտություն եմ բացահայտել․ 40 տարեկանում կնոջ համար կյանքը նոր է սկսվում։ Չեմ կարող կոնկրետ ասել, թե ինչպես եղավ, բայց յուրահատուկ բացահայտում ստացվեց։ Հասկացել եմ, որ կնոջ համար 40-ը հասուն, ծաղկուն տարիք է։ Սա մի շրջան է, երբ սկսում ես ամեն ինչին նայել ուրիշ կերպ, կյանքն ավելի հասուն ես ընկալում»։

Ալինան ծիծաղելով նշեց, որ իր անձնագրային տարիքը շատերին է անակնկալի բերում։ «Տարիքս լսելով շատերը զարմանում են, հետաքրքիրն այն է, որ նույն ռեակցիան լինում է, երբ լսում են մայրիկիս տարիքը, որովհետև ինքն էլ է շատ երիտասարդ երևում։ Այնպես որ դա իմ գենետիկան է, ավելի երիտասարդ երևալու համար շնորհակալ եմ գեներիս»,- ասաց դերասանուհին:

Աղբյուր

Like this post? Please share to your friends:
Prends ta pause