Վալերիա Լուկյանովան՝ համացանցի և ինսթագրամի աստղ է, հայտնի է նաև որպես կենդանի բարբի: Աղջկան դուր է գալիս հայտնի տիկնիկին նմանվել, և նա ամեն կերպ ընդգծում է այդ նմանությունը՝ դիմահարդարման և հագուստի ոճի շնորհիվ:
Բարբին շատ է հպարտանում իր մարմնով, կազմվածքով, և հատկապես՝ բարակ գոտկատեղով: Ընդ որում Վալերիան շարունակում է պնդել, որ իր մարմնի վրա չի կատարվել որևէ բժշկական միջամտություն:
Վերջերս աղջիկն իր էջում հրապարակեց լուսանկարների շարք, որոնք արված են մարզասրահում: Վալերիան ներկայացավ կարճ տոպով՝ ցուցադրելով անբնական բարակ գոտկատեղը:
Վալերիայի երկրպագուներից շատերը ոգևորություն ապրեցին՝ տեսնելով նրա նոր լուսանկարները:
Սակայն հետևորդների մեծամասնությունը հայտնեցին իրենց կասկածները՝ աղջկա բնական լինելու վերաբերյալ: Նրանք մեղադրեցին Վալերիային՝ ասելով, որ վերջինս օգտագործել է ֆոտոշոփ և մարմնի մոդիֆիկացման մեթոդներ: