Սկանդալային տեսանյութ` Նեյմարի և նրան բռնաբարության մեջ մեղադրող աղջկա մասնակցությամբ (տեսանյութ)

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Բրազիլիայի ազգային հավաքականի և «ՊՍԺ»–ի առաջատար Նեյմարը մեղադրվում է բռնաբարության մեջ։ Օրեր առաջ ոստիկանները այցելել էին Բրազիլիայի հավաքականի ճամբար, որպեսզի Նեյմարին հարցաքննության հրավիրեին։

Եվ ահա այսօր արդեն համացանցում տարածվեց մի տեսանյութ, որում Նեյմարն անկողնում պառկած է մի աղջկա հետ և հանկարծ աղջիկը ապտակում է Նեյմարին։

Նշվում է, որ տեսանյութի աղջիկը հենց այն նույն աղջիկն է, ով Նեյմարին մեղադրում է բռնաբարության մեջ։

Նեյմարն էլ իր հերթին նշել է արդեն, որ ամեն ինչ տեղի է ունեցել փոխհամաձայնությամբ։

աղբյուրը

Like this post? Please share to your friends:
Prends ta pause