Սարսափելի դեպք կոտայքի մարզում. Աղջկա դիակը լոգարանում է եղել տղամարդունը հյուրասենյակում

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում սարսափելի դեպք է տեղի ունեցել։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` երեկ` հունիսի 20-ին, շտապօգնության խումբն ահազանգով մեկնել է գյուղի տներից մեկը և արձանագրել, որ տանը երիտասարդ աղջիկ ու տղա են մահացել։ Անմիջապես տեղեկացրել են իրավապահներին։

Մահացած աղջկա դին հայտնաբերվել է լոգարանում։ Նա 26 տարեկան էր։ Տղայի դին էլ ընկած է եղել տան հյուրասենյակում։ Նա մի քանի օրից կդառնար 30 տարեկան։ Տղամարդն ապրում էր Աշտարակ քաղաքում։

Ըստ գյուղում շրջանառվող որոշ լուրերի՝ նրանք ընկերություն էին անում։ Երիտասարդներին այդ վիճակում գտել է աղջկա մայրն ու ահազանգել 1-03։

Նախնական վարկածով՝ մահվան պատճառ է հանդիսացել գազի արտահոսքը։ Վարակածը վերջնականապես կպարզվի փորձաքննությունների արդյունքում։

armeniasputnik.am

Like this post? Please share to your friends:
Prends ta pause