«Պետք է առավելագույնս տարածել այս տեղեկությունը…»․ Հրանուշ Խառատյան

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցչին պետք է հուշել նաև տարածելու այն տեղեկությունը, որ մինչև այսօր Թուրքիայում արգելում են իսլամացած հայերին հայ ներկայանալ և նրանց երեխաներին չեն թույլատրում հայկական ազգային դպրոցներում սովորել:

Թուրքական օրենքով հայեր չկան, կան հայկական դպրոցներ հաճախելու իրավունք ունեցող լուսավորչական քրիստոնյաներ, հետևաբար, մահմեդական հայերը, քրիստոնյա չլինելով, քրիստոնեական դպրոց գնալու իրավունք չունեն:

ՄԱԿ-ում պետք է առավելագույնս տարածել այս տեղեկությունը, որպես ազգային փոքրամասնության իրավունքի ճնշում»:

Like this post? Please share to your friends:
Prends ta pause