Չնայած կնոջ քաշին՝ ամուսինը նրան շատ է սիրում…այս զույգի նկարները համացանցում մեծ աղմուկ են բարձրացրել

Ամալիա Ջենինգս անունով այս կինը մանկուց ավելրոդ քաշի հետ կապված խնդիրներ է ունեցել: Դպրոցական տարիներին նա մշտապես եղել է ծաղրի առարկա: Հենց այդ պատճառով էլ, վերադառնալով տուն՝ աղջիկն ավելի և ավելի շատ էր ուտում: Բնականաբար, վիճակը լրջանում էր:

Դեռահաս ժամանակ աղջիկը գրեթե կտրվել էր աշխարհից: Նա ամբողջ ժամանակ անցկացնում էր համակարգչային խաղերով զբաղվելով: Խաղերից մեկի ֆորումում Ամալիան ծանոթացավ մի երիտասարդի հետ, ով հետագայում դարձավ իր ամուսինը:

Ըստ Շոնի՝ իր համար կարևոր չէ, թե Ամալիան ինչ տեսք ունի: Աղջիկը հիանալի զրուցակից էր, և երիտասարդը սիրահարվել էր նրա ներաշխարհին:

Առաջին հանդիպումը շատ ռոմանտիկ էր, Շոնն Ամալիային ծաղիկներ նվիրեց: Իսկ ավելի ուշ աղջիկը խոստովանել էր, որ մինչ այդ պահն իրեն երբեք ծաղիկներ չեն նվիրել:

Չնայած նրան, որ Շոնի բարեկամները դեմ էին այդ միությանը՝ երիտասարդները շուտով ամուսնացան: Ցավոք, տղայի հայրն այդպես էլ չկարողացավ ընդունել որդու որոշումը և դադարեց նրա հետ շփումը:

Ի դեպ, Ամալիան չի ձգտում նիհարել: Նա չի ուզում տանջել օրգանիզմը դիետաներով՝ միայն ամուսնու արտաքինին համապատասխանելու համար:

Իսկ Շոնը լիովին գոհ է կնոջ արտաքինից և նրան չի ստիպում քաշ գցել:

Like this post? Please share to your friends:
Prends ta pause