Չափազանց համեղ տորթ է, իսկ պատրաստել կարող են բոլորը. շոկոլադե տորթ՝ բալի կրեմով

Անհրաժեշտ բաղադրիչներ.

Բիսկվիթի համար.

  • 50 մլ ձեթ
  • 200 գ մուգ շոկոլադ
  • 150 գ շաքարավազ
  • 6 հատ սպիտակուց
  • 150 գ աղացած ընկույզ

Միջուկի համար

  • 350գ սառեցրած կամ թարմ բալ
  • 200գ շաքարավազ
  • 6 հատ դեղնուց
  • 700գ թթվասեր՝ 20% յուղայնությամբ
  • 10գ ժելատին

Ջնարակի համար.

  • 125մլ սերուցք
  • 125գ մուգ շոկոլադ
  • 1 հատ ձու

Шоколадный торт с вишневым кремом и ягодами

Պատրաստման եղանակ.

  1. Կաթսայի մեջ առանց կորիզի բալը խառնել շաքարավազի հետ և թողնել, որ հյութ դուրս գա: Հետո դնել կրակին, հասցնել եռման, թուլացնել կրակը և եփել 12-15 րոպե՝ ժամանակ առ ժամանակ խառնելով: Սառեցնել՝ մինչ սենյակային ջերմաստիճանի հասնելը:
  2. Պատրաստել կորժերը: Անհրաժեշտ է հալեցնել շոկոլադը տաքացրած, բայց ոչ տաք ձեթի մեջ:
  3. Հարել սպիտակուցը, հետո ավելացնել շաքարավազը և հարել՝ մինչ խիտ սպիտակ զանգված ստանալը:
  4. Զգուշորեն ավելացրեք ձեթով շոկոլադը, իսկ հետո ընկույզը: Խառնեք:
  5. 20 սմ տրամագծով՝ ջեռոցի թավայի մեջ թխելու համար նախատեսված թուղթ դրեք:
  6. Խմորը լցրեք մեջը և թխեք 10 րոպե՝ 200 աստիճան տաքացրած ջեռոցում: Երբ այն պատրաստ լինի, հանեք ջեռոցից և թողեք ցանցի վրա, որ սառի: Կտրեք 2 շերտի:
  7. Հարեք դեղնուցն ու 100գ շաքարավազը: Դրեք գոլորշու վրա և անդադար խառնեք՝ մինչ դրա խտանալը: Թողեք, որ սառի:
  8. Ժելատինին ավելացրեք 4 ճ.գ. սառը ջուր և թողեք 15-20 րոպե:
  9. Ժելատինը դրեք թույլ կրակի վրա՝ առանց եռման հասցնելու, և ավելացրեք դեռ գոլ ձվային խառնուրդը:
  10. Խառնեք, ավելացրեք հարած թթվասերը: Խառնելուց հետո՝ ավելացրեք նաև օշարակով բալը: Հարեք:
  11. Կրեմը դրեք սառնարանը և պահեք մի քանի րոպե:
  12. Բացվող կողքերով ձևավոր տարայի մեջ դրեք մի կորժը՝ կտրվածքով դեպի վերև, լցրեք ամբողջ միջուկը և դրեք մյուս կորժը՝ կտրվածքով դեպի ներքև:
  13. Տորթը 12-24 ժամով թողեք սառնարանում:
  14. Ջնարակը պատրաստելու համար հալեցրեք շոկոլադն ու սերոցքը: Ավելացրեք հարած ձուն, տաքացրեք խառնուրդը, որպիսի այն գոլանա, բայց չխտանա:
  15. Տորթի վրա լցրեք ջնարակը և զարդարեք ըստ ցանկության: Կրկին դրեք սառնարանը՝ մինչ ջնարակի սառելը:
Like this post? Please share to your friends:
Prends ta pause