Ուշադիր նայեք այս կնոջը…նրա նոր լուսանկարները կստիպեն ձեզ բացականչել…սա անհավատալի է

Անհավատալի է, բայց այժմ սլացիկ մարմին ունեցող Լյուսին դեռահասության ժամանակ գիրուկ է եղել: Սակայն նա մի օր որոշել է կտրուկ կերպարանափոխվել և նիհարել է ավելի քան 60 կիլոգրամ:

Լյուսին իր դպրոցական տարիները մեծ ցավով է վերհիշում: Նա մշտապես ենթարկվում էր համադասարանցիների ծաղրանքներին, հաճախ արտասվում էր դրա պատճառով:

Դպրոցը մեծ հոգեբանական տրավմա է հասցրել աղջկան, և ավարտելու պահին Լյուսին ուներ բազմաթիվ կոմպլեքսներ:

Ընտանիքում նույնպես կային խնդիրներ, և հատկապես չէին դասավորվում հարաբերությունները մոր հետ, ով ոչ մի կերպ չէր հասկանում դստերը և չէր ընդունում նրա կոմպլեքսները: Կինն ամեն կերպ փորձում էր աղջկան գրանցել որևէ սպորտի, տանից երբեմն դուրս հանել: Սակայն հանգստություն Լյուսին գտնում էր միայն հարազատ տան պատերի մեջ:

Ամեն ինչ փոխվեց, երբ աղջիկը սիրահարվեց: Երիտասարդն ուշադրություն չդարձրեց Լյուսիի պարամետրերին, նա կարողացավ տեսնել այն գեղեցիկը, որը թաքնված էր ավելորդ կիլոգրամների տակ: Հենց այդ ժամանակ էլ աղջիկը հասկացավ, որ վաղեմի երազանքն իրականացնելու ժամանակն է:

Աղջկա նիհարելու հարցում մեծ էր նաև մոր դերը, ով աջակցեց դստերը, նրան տարավ դիետոլոգի մոտ:

Սեմը՝ Լյուսիի ընկերը, նիհարելու ամբողջ ընթացքում նույնպես աջակցում և օգնում էր նրան: Նրանք միասին հաճախում էին մարզասրահ, երկար զբոսնում, հեծանիվ վարում:

Կարևորն այն չէ, որ Լյուսին նիհարել է, կարևոր է, որ նա իրեն վերջապես կարող է երջանիկ զգալ:

 

Like this post? Please share to your friends:
Prends ta pause