ՈՒՇԱԳՐԱՎ: Կալանավորի փախուստը «Նուբարաշենի» բանտից. ինչ է կատարվել.տեսանյութ

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավորներից մեկը իր խցակցի հետ միասին քրեակատարողական հիմնարկի մասնաշենքի 2-րդ հարկի խցի պատը նախապես քանդել է, բետոնը քերել եւ քարն առանձնացնելու միջոցով պատի վրա անցք բացել: Հավանաբար ԿոմսՄոնտե Քրիստոյի պատումով տպավորված, այս քայլն անելով` փորձել է փախուստի դիմել,սակայն փորձը ձախողվել է, եւ խցակիցները բռնվել են:

Հիշեցնենք, որ Տեւական ժամանակ է, ինչ իրավապահ համակարգը քրեակատարողական հիմնարկներում ստուգումներ է իրականացնում: Դեռեւս ապրիլի 25-ին ԱԱԾ-ի կողմից քրեակատարողական հիմնարկում կատարված անսպասելի խուզարկությունների արդյունքում որոշ կալանավորների խցերում` ներկառուցված թաքստոցներում, հայտնաբերվել են Wi-Fi սարքեր, պլանշետներ, հեռախոսաքարտեր, բջջային հեռախոսներ: Անակնկալ խուզարկությունների արդյունքում նաեւ պարզվել էր, որ կալանավայրի խցերում անվտանգության տարրական կանոնները չեն պահպանվել:

Մասնավորապես` բաց են եղել որոշխցերի կերակրադռներ («волчок»), առանձին կալանավորներ պահվել են արտոնյալ պայմաններում, իսկ մասնաշենքերից մեկի «նայողի»խուցն առհասարակ բաց է եղել, եւ նա կանգնած է եղել դրսի կողմիցմուտքիմոտ: Այս իրավիճակին զուգահեռ իրավապահները մի հետաքրքիր դեպք էլ են բացահայտել:

Մասնավորապես, ՔԿՀ-ներից մեկի կալանավորը իր խցակցի հետ մասնաշենքի 2-րդ հարկի խցի պատը նախապես քանդել է, բետոնըքերելեւ քարն առանձնացնելու միջոցով պատի վրա անցք բացել:

Այդ ամենն անելով` փորձել են փախուստի դիմել, սակայն փորձը անցելէ ապարդյուն եւ նրանք բռնվել են: Այս առիթով երկուխցերի կալանավորներ Փայլակ Մարտիրոսյանին եւ Էդգար Վարագյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-355-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին կետի հատկանիշներով (Փախուստն ազատազրկման վայրից, կալանավորվածներին պահելու վայրից կամ ձերբակալվածներին պահելու վայրից պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը ութ տարի ժամկետով):

Like this post? Please share to your friends:
Prends ta pause