«Ուղղակի խայտառակություն է». Բելլա Քոչարյանը Աննա Հակոբյանի մասին

Ինչպե՞ս կարելի է ասել, որ ազգը հերոսներ չի ունենում։ Ինչպե՞ս կարելի է դաստիարակել մեր երիտասարդներին՝ օրինակ չունենալով։ Պատերազմում մեր բոլոր զոհվածները հերոսներ են, և որ դա ոչինչ չէ, սխալ խոսք է, չի կարելի այդպես արտահայտվել։ Ես էլ եմ կարծում, որ խաղաղությունը շատ լավ բան է, ես համոզված եմ, բայց ինչպե՞ս հասնել այդ խաղաղությանը՝ հենց այնպես խոսելո՞վ, թե՞ պատրաստվելով խաղաղությանը։ Իզուր խոսքեր պետք չէ ասել, պետք է աշխատել և մտածել իրոք խաղաղության մասին, բայց՝ ճիշտ ձևով»,- ասաց ՀՀ երկրորդ նախագահի տիկինը։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում ասել էր․ «Հակամարտության պատմության այս տարիների ընթացքում բազմաթիվ զոհեր ենք ունեցել երկու կողմից էլ, հազարավոր զոհեր ենք ունեցել, բայց մենք նրանց կյանքը զոհաբերել ենք հանուն ոչնչի, որովհետեւ ոչ մի կերպ, ոչ մի սանտիմետր անգամ այդ զոհերը մեզ չեն մոտեցրել հակամարտության կարգավորմանը, եթե չասենք ընդհակառակը՝ հեռացրել են կարգավորումից, որովհետեւ պարզ բան է, հայտնի ճշմարտություն է, որ թշնամանքի մթնոլորտում չենք կարող խաղաղություն կառուցել, չենք կարող հակամարտության լուծում գտնել»։

աղբյուրը

Like this post? Please share to your friends:
Prends ta pause