«Որն է Հավելի և Փաշինյանի տարբերությունը». Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Որն է Հավելի և Փաշինյանի տարբերությունը

Մի անգամ չեխական թավշյա հեղափոխության առաջնորդ և Չեխիայի 1-ին նախագահ Վացլավ Հավելին հարցնում են, թե ինչպես է նա վերաբերում ընդդիմության խիստ քննադատությանը:

Հավելը պատասխանում է՝ նորմալ, նրանց գործը, նախ և առաջ, սուր քննադատությունն է: Իսկ ով վախենում է ընդդիմության քննադատությունից, նա վախենում է կորցնել իր դիրքն ու պաշտոնը:

Տասնամյակներ անց Հայաստանում այսպես կոչված թավշյա հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը իսկական պայքար սկսեց իր ընդդիմախոսների նկատմամբ: Էլ ԱԱԾ-ով սպառնալ, էլ ասֆալտին փռել, էլ պատերով խփել, էլ մտածել նոր խոսել, էլ օտարերկրյա գործակալներ, էլ դավադիր ուժեր և, իհարկե, սևազգեստներ:

Հ.Գ. Հավելը ճիշտ էր՝ Кто боится оппозиции, тот боится за позиции»։

Նյութի աղբյուրը` Yelaket.am

Like this post? Please share to your friends:
Prends ta pause