Այժմ շատ աղջիկներ պատրաստ են արտաքինի ռադիկալ փոփոխությունների՝ ներարկումների և պլաստիկ վիրահատությունների դիմելով: Նույնիսկ անհնար է հասկանալ, թե ինչի համար է այդ ամենը և ինչ նպատակ է հետապնդվում:
Այս պատմությունը մի իտալուհու մասին է՝ Ֆուլվիա անունով, ով պլաստիկ վիրահատությունների զոհ է դարձել: Սակայն նա չի պատրաստվում կանգ առնել: Կինն ակնկալում էր հայելու մեջ տեսնել այն դեմքը, որի մասին երազել է, սակայն արդյունքը սարսափելի էր:
Ֆուլվիայի պատմությունը զարմացնում և սարսափեցնում է: Իրականում նա կին չէ:
Նա սովորական տղա էր, ով ծնվել էր հավատացյալների ընտանիքում, որտեղ հայրը կարող էր պատժել որդուն ցանկացած սխալ արարքի համար: Երբ Ֆուլվիան նկատեց, որ նման չէ մյուս տղաներին, հասկացավ, որ ուզում է աղջիկ դառնալ:
Տղայի ընտանիքը չհասկացավ նրա ցանկությունը: Այդ ժամանակ նա որոշեց կատարել տղամարդու դեր, նույնիսկ ամուսնացավ Մարիսա անունով կնոջ հետ, որ ոչ ոք չկասկածի:
Մի քանի տարի սովորական տղամարդու կյանքով ապրելուց հետո՝ երիտասարդը որոշեց, որ այլևս չի կարող այդպես շարունակել: Եվ դա նշանակում էր կերպարի կտրուկ փոփոխում: Նա կին դառնալու որոշում կայացրեց:
Իր ամբողջ գումարը նա ծախսեց սեռը փոխելու մի շարք վիրահատությունների վրա: Արդյունքն ինքներդ եք տեսնում:
Երբ նա իրականությունը պատմեց կնոջը, վերջինս սարսափեց, սակայն Մարիսան միակ մարդն է, ով նրան հասկացավ և աջակցեց, և մինչ օրս մնում է նրա կողքին:
Ֆուլվիոյից բոլորը հրաժարվեցին, նրան թույլ չտվեցին նույնիսկ մասնակցել հոր թաղմանը: