Ոստիկանությունը զբաղվում է տրանսվիստիտների կռվի դեպքով. տեսանյութ

Սոցցանցերում բուռն քննարկման թեմա է դարձել Երևանում տրանսվիստիտների ու երիտասարդների կռվի տեսանյութը։ Ոստիկանությունն այդ մասին հաղորդագրություն է տարածել։

ՀՀ ոստիկանությունը հայտնում է, որ սոցցանցերում տարածվել է երկու մասից բաղկացած տեսանյութ։ Տեսագրություններից մեկում երևում է, որ մի խումբ անձինք (որոնց թվում տրանսվիստիտներ կան) վիճաբանում են միմյանց հետ` անհանգստություն պատճառելով հարևանությամբ ապրող բնակիչներին։

Մյուսում երևում է, որ անձինք զազրախոսում են ոստիկանության ծառայողների հետ, իսկ պարեկային մեքենայի հեռանալուց հետո հայհոյում են։

Նշված դեպքով ոստիկանությունում հաղորդում կա։

«Խուլիգանության հատկանիշներով ոստիկանության Կենտրոնական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Ճշտվել է միջադեպի մասնակիցների ինքնությունը։ Կան բերման ենթարկվածներ։ Որոշ օգտատերերի հորդորում ենք զերծ մնալ տարատեսակ մեկնաբանություններից ու իրականության հետ որևէ աղերս չունեցող եզրահանգումներից»,- նշված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։

ՀՀ ոստիկանությունը վստահեցնում է, որ հավուր պատշաճի իրականացնում է հասարակական կարգի պահպանությանն ու հասարակական անվտանգության ապահովմանն ուղղված իր գործառույթները։

Աղբյուր` armeniasputnik.am

Like this post? Please share to your friends:
Prends ta pause