Ոճաբանները երկու օր աշխատում էին, որպիսի կարգի բերեն աղջկա խճճված մազերը. նման դեպք դեռ չէին տեսել

Շատ հաճախ մարդիկ ունենում են որոշակի հոգեբանական խնդիրներ, սակայն չեն ուզում դիմել հոգեբանի: Բայց միևնույնն է, ճակատագիրը նրանց է ուղարկում այնպիսի մարդկանց, ովքեր կարող են փոխարինել հոգեբանին: Նրանք լրիվ պատահաբար մարդիկ են, օրինակ տաքսու վարորդը, վաճառողը, ոճաբանը…

Այս պատմութունը տեղի է ունեցել ԱՄՆ-ում: Մի ոճաբանի դիմել էր ավարտական դասարանի աշակերտուհի՝ ուղղակի սարսափելի խճճված մազերով: Նա եկել էր, որպիսի սափրի մազերը:

Ոճաբանը հասկացավ, որ աղջկա հետ ինչ-որ բան այն չէ: Խնդրեց պատել, թե ինչ է եղել: Պարզվեց, որ աղջիկն արդեն երկար ժամանակ դեպրեսիայի մեջ է գտնվում: Նա գրեթե ամբողջ օրը պառկած է, չի հետևում իրեն, այդ պատճառով էլ մազերն այս վիճակում են: Եվ ինքը մի կերպ է հասել վարսավիրանոց, քանի որ մյուս օրը պիտի լուսանկարվի դպրոցական ալբոմի համար:

Ոճաբանը՝ իմանալով ճշմարտությունը, հրաժարվեց աղջկան զրկել մազերից և խոստացավ գեղեցիկ սանրվածք ստանալ:

Ոճաբանն օգնության կանչեց իր գործընկերուհուն և նրանք որոշեցին, որ կկարողանան պահպանել մազերի որոշակի երկարությունը:

Սա ոճաբանների պրակտիկայում ամենաբարդ աշխատանքն էր: Այն տևեց 2 օր, ընդհանուր առմամբ՝ 13 ժամ:

Պրոցեդուրայից հետո աղջիկը չէր հավատում աչքերին: Նա այնքան շնորհակալ էր մասնագետներին, նաև խոստացավ, որ լուսանկարվելիս կժպտա: Իսկ ոճաբաննն իրեն իսկական հոգեբանի պես դրսևորեց՝ հույս ունենալով, որ աղջիկը կկարողանա հաղթահարել դեպրեսիան:

Like this post? Please share to your friends:
Prends ta pause