Ողբերգություն է, երբ ղեկավարդ մանկամիտ է.Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Քաղաքական և, մասնավորապես, պետական գործչի համար խոսքը ուժ պետք է լինի, որը հիմնված է փաստերի, տրամաբանության, սառը դատողության և պետականամետության վրա:

Բայց արի ու տես՝ մեր երկրում ղեկավարի խոսքը վեր է ածվել անլրջության, գոռգոռոցների, ճղճղոցների: Փաշինյանը պետության անպատասխանատու կառավարումը շփոթել է իր լրագրողական հոդվածների հետ, ասելն էլ’ հո անել չէ:

Հայտարարում է օտարերկրյա գործակալների մասին ու այնպիսի տպավորություն է, թե ուժայիններն էլ լուրջ չեն ընդունում նրա ասածները, «դե բան ա, ասել ա էլի» տրամաբանությամբ:

Երեկ հայտարարեց դավադիր պատերազմով հող հանձնող ուժերի մասին ու էլի որևէ հիմք,իսկ հետևանք’ առավել ևս չկա:

Ողբերգություն է, երբ ղեկավարդ մանկամիտ է:

Փաշինյանը պետք է հեռանա: Ամեն րոպե նրա կառավարումը ծանր է նստելու մեր պետականության համար: Հ.Գ. Իսկ նրանք, ովքեր թերագնահատում են Փաշինյանի վնասակար գործունեությունը պետության նկատմամբ` հիշեցնեմ Ֆրանկլին Ռուզվելտի խոսքերը. «Վտանգավոր է թերագնահատել մի մարդու, որը գերագնահատում է ինքն իրեն»:

Նյութի աղբյուրը` Yelaket.am

Like this post? Please share to your friends:
Prends ta pause