Տորթը ստացվում է շատ համեղ և արագ է պատրաստվում:
Անհրաժեշտ բաղադրիչներ.
- 500գ կաթի փոշի
- 5ճ.գ. կակաո
- 250գ սենյակային ջերմաստիճանի կարագ
- 1բաժակ ջուր
- 6ճ.գ. շաքարավազ
- թխվածքաբլիթի 4-5 ստանդարտ չափի տուփ
Պատրաստման եղանակ.
- Տորթի համը հիշեցնում է «թռչնի կաթ»՝ կաթի առկայության շնորհիվ:
- Սկզբում միացնում ենք կաթի փոշին և կակաոն, խառնում ենք, ավելացնում ենք կարագը:
- Ջուրը դնում ենք կրակին և ավելացնում շաքարավազը, որպիսի այն լուծվի, բայց չենք եռացնում: Ստացված օշարակը թողնում ենք , որ սառի, և հետո խառնում ենք կաթնա-կարագային զանգվածին: Պիտի համասեռ զանգված ստացվի, առանց գնդիկների:
- Ֆորման սսնդային տոպրակով ծածկում ենք և դնում ենք թխվածքաբլիթի առաջին շերտը: Ցանկալի է թխվածքաբլիթների միջև փոքր տարածություն պահպանել, որպիսի այդ հատվածներում նույնպես կրեմ լցվի:
- Քսում ենք կրեմը, և դնում ենք թխվածքաբլիթի երկրորդ շերտը:
- Ձեր ֆորմայից է կախված, թե քանի շերտ կստացվի: Վերջին շերտը պիտի կրեմ լինի:
- Տորթը դնում ենք սառնարանը՝ մինչ այն լիարժեք կսառի: Զարդարեք ըստ ցանկության՝ ջնարակով, մրգերով, հատապտուղներով կամ շաքարի փոշիով:
Բարի ախորժակ: