Կարծում ենք, այս ուտեստը դուր կգա բոլորին, և հատկապես երեխաներին: Պատրաստվում է շատ հեշտ և արագ:
Անհրաժեշտ բաղադրիչներ.
- շերտավոր խմոր՝ 1կգ
- նրբերշիկ՝ 15-20 հատ
- ձու՝ 1 հատ
Պատրաստման եղանակ.
Նախքան խմորի հետ աշխատելը, սեղանին ալյուր ցանեք: Սպասեք, որ խմորը լիարժեք փափկի:
Միացրեք ջեռոցը և տաքացրեք մինչ 180 աստիճան:
Կտրատեք խմորը 1,5սմ լայնությամբ գծերի:
Նրբերշիկը փաթաթեք խմորով:
Խմորով նրբերշիկները տեղափոխեք սննդային թղթով ծածկված ջեռոցի տապակի մեջ:
Հարեք ձուն և սիլիկոնե վրձինով քսեք խմորին:
Թխեք մոտ 15-20 րոպե, տևողությունը կախված է ջեռոցից:
Բարի ախորժակ…