50 տարի առաջ մարդկանց մեծամասնությունը նույնիսկ չգիտեր, որ Թունիսում կան քաղաքներ և գյուղեր, որոնք տեղակայված են գետնի տակ:
Միայն 1967 թվականին բնակիչները բացահայտեցին իրենց գաղտնիքը:
Բերբերներն ապրում են Ջեբել-Դահարայում ավելի քանի 1000 տարի: Յուրաքանչյուր տուն իրենից ներկայացնում է քարանձավների մշակված համակարգ, որոնք ստեղծվում են ձեռքով:
Սկզբում փորում են մեծ փոս՝ մինչև 7մ խորությամբ: Այն կատարում է ներքին բակի դեր, որի պատերում հետագայում ստեղծվում են այլ տարածքներ:
Ինչպես և սովորական տներում, բնակիչները քարանձավները վերածում են ննջասենյակների, հյուրասենյակների, ճաշասենյակների և խոհանոցների: Սենյակները միացվում են միջանցքների օգնությամբ:
Ասում են, որ նման առաջին կացարանները բերբերները կառուցել են թշնամուց պաշտպանվելու համար: Սակայն այժմ ժողովուրդն օգտագործում է դրանք ոչ միայն աննկատ մնալու համար: Քարաձավները տեղի կլիմայական պայմանների համար անթերի տարբերակ են, քանի որ ամռանը ջերմաստիճանը կարող է գերազանցել 45 աստիճանը:


Վերջին տարիներին քարանձավների հանդեպ հետաքրքրությունը նվազում է, քանի որ իշխանությունները կառուցում են նոր գյուղեր, որտեղ մարդիկ կարող են ապրել ժամանակակից տներում: