Նա 42 տարեկան էր, երբ պիտի ծնվեր իր եռյակը. սակայն բժիշկն ընդամենը 2 բառ ասաց, ինչից հետո բոլորը քարացան

Կիմբերլի Ֆուգատ անունով այս կինը 42 տարեկանում ուներ 10 ամյա դուստր, և ևս մի երեխա ունենալու պլաններ ամուսինները չունեին: Սակայն բժիշկին այցելելը փոխեց նրանց կյանքը: Հետազոտության ընթացքում պարզ դարձավ, որ կինը մի անգամից երեք երեխա է ունենալու:

Սակայն դա Կիմբերլիի և ամուսնու՝ Կրեյգի համար վերջին անակնկալը չէր:

9 ամիս անց նրանց ևս մի նորություն էր սպասում:

Ընտանեկան զույգը գիտակցում էր, որ այդ տարիքում հղիությունը կարող է բարդություններով ընթանալ: 

Չնայած այդ ամենին՝ ընտանիքը սիրով էր պատրաստվում փոքրիկների լույս աշխարհ գալուն: Նրանք տեղափոխվեցին ավելի մեծ տուն, կահավորեցին ընտանիքի ապագա անդամների ննջասենյակը:

Վերջապես եկավ երկար սպասված օրը: Կիմբելիին տարան հիվանդանոց, քանի որ ծննդաբերելու ժամանակն էր:

Շուտով եղավ այն, ինչ ոչ ոք չէր սպասում: Բժիշկն ասաց.

-Եվս մի երեխա…

Արդյունքում երջանիկ ամուսինները տուն վերադարձան ոչ թե 3, այլ 4 նորածինների հետ:

Բժիշկները չէին հասկանում, թե ինչպես ՈՒՁՀ հետազոտությունը ցույց չի տվել չորրորդ փոքրիկին:

Ես ամենաերջանիկ կինն եմ, – ասել է Կիմբերլին:

-Ես իմ կյանքը չեմ պատկերացնում առանց աղջիկներիս: Նրանք մեզ մեծ երջանկություն են բերել: Ես փոքրիկներիս չափազանց շատ եմ սիրում, – ասում է կինը:

Like this post? Please share to your friends:
Prends ta pause