Նա ծախսել է 470 000 դոլար, որպիսի նմանվի Քիմ Քարդաշյանին…ահա թե ինչ է ստացվել

24 ամյա Ջենիֆեր Պամպլոնան միշտ ցանկացել է ունենալ ծավալուն ազդրեր, որպիսի նմանվի Քիմ Քարդաշյանին: Ինքն իրեն հայելու մեջ նայելով՝ աղջիկը համոզված էր, որ մարմնի այդ հատվածն անպայման պիտի ավելի մեծ լինի: Ըստ Ջենիֆերի, պլաստիկ վիրաբուժությունը ոչ միայն փոխեց իր կյանքը, այլև օգնեց հաղթահարել դեպրեսիան:

Շուտով Ջենիֆերը հասկացավ, որ ինքն ավելին է ուզում կյանքից: Այդ պատճառով էլ հաջորդ 7 տարվա ընթացքում նա մեծացրեց կուրծքը, լիպոսակցիա արեց, շտկեց քթի ձևը և հեռացրեց 4 կողոսկրեր:

Բժիշկները հարցնում էին, արդյո՞ք ես չեմ վախենում մահանալ այդքան շատ վիրահատությունների պատճառով, իսկ ես մտածում եմ, որ եթե նույնիսկ լինի նման բան, ես կմահանամ գեղեցիկ և երջանիկ,-ասել է աղջիկը հարցազրույցներից մեկի ժամանակ:

Բարեբախտաբար, արհետսական մարմինն ի օգուտ Ջենիֆերի է ծառայում: Աղջիկն այժմ մեծ գումարներ է վաստակում իր մարմնի շնորհիվ:

Մարդիկ ասում են, որ ես հիմար եմ, սակայն ես շատ բաների եմ հասել,-ասում է Ջենիֆերը,-ես ծնվել եմ աղքատ ընտանիքում, մեծացել եմ գյուղում: Սակայն այսօր ես հայտնի եմ և ունեմ իմ սեփական ընկերությունը: Ես օգնում եմ իմ ընտանիքին և զբաղվում եմ բարեգործությամբ: Չեմ խմում և թմրանյութեր չեմ օգտագործում: Ես ամեն օր փորձում եմ դառնալ ավելի լավը, քան երեկ եմ եղել:

Like this post? Please share to your friends:
Prends ta pause