Նա ընդամենը 14 տարեկան է, սակայն արդեն գնել է իր սեփական տունը…ահա թե ինչպես է հաջողվել անել դա

Ինչո՞վ  է զբաղվում սովորական 14 տարեկան դեռահասը: Համակարգչային խաղեր է խաղում, զբոսնում ընկերների հետ, գնում խնջույքների: Այդպես անում են բոլորը, բայց ոչ այս աղջիկը: Ուիլլոու Թուֆանն առանձնահատուկ երեխա է: Ինչպես պարզվեց, նա բիզնեսի ոլորտում տաղանդ ունի:

Ամեն ինչ սկսվեց նրանից, որ աղջիկը սկսեց հավաքել բոլոր անպետք իրերը և վաճառել դրանք համացանցի միջոցով: Աստիճանաբար աղջիկն առաջադիմեց, և նրա վաստակած առաջին խոշոր գումարը կազմեց 6000 դոլար: Թվում էր, թե նա արդեն արել է իր տարիքի համար անհնարին մի բան, սակայն Ուիլլոուն կանգ չառավ:

Նրա եկամուտը շարունակում էր մեծանալ, նա ինքն իր տնօրենն էր և կատարում էր շահավետ աշխատանք. աղջիկը զբաղվում էր տների առք ու վաճառքով:

Աղջիկը գտավ իր համար անթերի տարբերակ, սակայն այն արժեր 100 000 դոլար: Երիտասարդ գործարարը կանխատեսեց, որ տան գինը կընկնի, և այդպես էլ եղավ. արդյունքում աղջիկը գնեց տունն ընդամենը 13 000 դոլարով:

Հետագայում Ուիլլոուն ինքնուրույն նորոգեց տունը: Դե ինչ, կարծում ենք ծնողները հպարատնում են իրենց աղջկանով:

Like this post? Please share to your friends:
Prends ta pause