Մուրացկանն անցնում էր փողոցով և հանկարծ տներից մեկից ծխի հոտ զգաց…նրա արարքի մասին խոսում են բոլորը

36 ամյա Անիվալը քայլում էր փողոցով, երբ ծխի հոտ զգաց: Նա մոտեցավ տանը, որպիսի հասկանա, թե ինչ է կատարվում այնտեղ: Հանկարծ նա լսեց, թե ինչպես են երեխաներ օգնության կանչում: Այրվող տան ներսում մնացել էին 3 ամյա աղջնակ և 9 ամսական տղա:

Անիվալը մտավ ներս և փրկեց երեխաներին՝ հանելով նրանց այրվող տնից: Տղամարդն այդ պահին չէր մտածում սեփական անվտանգության մասին, նրա նպատակը՝ երեխաներին այնտեղից ողջ հանելն էր:

Մոտենալով տանը՝ ես պատուհանից տեսա փոքրիկ երեխաներին: Ստիպված եղա թռնել դարպասի վրայով, կոտրել դուռը և անցնել կրակի միջով, որպիսի հասնեմ երեխաներին: Ես փոքրիկներին փաթաթեցի ծածկոցով, որ հանկարծ չվնասվեն և գրկած դուրս բերեցի նրանց,-պատմում է Անիվալը:

Հետագայում փրկարներն ասացին, որ եթե երեխաները ևս 2 րոպե մնային ներսում, լուրջ այրվածքներ կստանային և կթունավորվեին:

Պարզվեց, որ երեխաները տանը եղել են պապիկի հետ, ով թոռնիկների համար ուտելիք է պատրաստել, և հանկարծ գազօջախը պայթել է և հրդեհ է բռնկվել: Տղամարդը չի կարողացել հասնել երեխաներին, և միայն փրկարարների օգնությամբ է դուրս եկել այրվող տնից:

Եթե չլիներ այս անտուն երիտասարդը, երեխաները կարող էին մահանալ…

Like this post? Please share to your friends:
Prends ta pause