Մոմավաճառ փոքրիկ Հովհաննեսի տեսանյութը հուզել է բոլորին. նրան ամենից շատ հետաքրքրում էր, թե ինչպես է բարձրանում մեքենայի ապակին… սա տեսնել է պետք

Ինչպես տեսանյութում երևում է Սուրբ Հովհաննես եկեղեցի տանող ճանապարհին այս երեխային են հանդիպել քաղաքացիներ: Նա մի քանի կապոց մոմերը ձեռքին կանգնած մոմ է վաճառում՝ ինչպես երևում է կիզիչ արևին, բոլորովին բաց տարածություն, որտեղ անգամ մեկ ծառ չկա, որպեսզի երեխան կարողանա հանգստանալ:

Այս տեսանյութով Ֆեյսբուքյան օգտատերերից մեկն է կիսվել, ով անձամբ է նրա հետ շփվում:
Նա ընդամենը մի քանի տարեկան է, բայց արդեն գումար է վաստակում, այս հրաշք երեխայի խոսքից կարելի է ենթադրել, որ բավականին ճարպիկ է, առաջին անգամ չէ, որ այդ ճանապարհին մոմ է վաճառում:

Ամբողջ տեսանյութի ընթացքում ամենահետաքրքիր պահն այն էր, երբ նա մի քանի անգամ իր հազիվ հասկացվող լեզվով բացատրում է Սուրբ Հովհաննես եկեղեցի տանող ճիշտ ճանապարհը:

Իսկ վերջում բացում է մեքենայի դուռը և հետաքրքրությամբ հարցնում. ինչպես է բարձրանում մեքենայի ապակին…
Այս տեսանյութը պարզապես պետք է դիտել…

 

 

Like this post? Please share to your friends:
Prends ta pause