Մեր Զինվորը Լիարժեք Ապաքինվեց և Վերադարձավ Ծառայության. Արմեն Մուրադյան

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել է. «Մեր զինվորը լիարժեք ապաքինվեց և վերադարձավ ծառայության: Ընդամենը 4 ամսում մեր թիմը կարողացավ ամբողջովին վերականգնել զինվորի ձախ ձեռքի թուլությունը, վերականգնեցինք կորցրած ֆունկցիաները:

Այս արդյունքին հասանք մեր պրոֆեսիոնալ թիմի շնորհիվ: Մեր բժիշկները զինվորի վերականգնողական բուժումն սկսել են իրականացնել անմիջապես վիրահատությունից հետո, ու հենց վաղ փուլում բուժման շնորհիվ է հնարավոր եղել հասնել այս արդյունքին: Հիմա մեր զինվորը վերադարձել է սահման ու ապահովում է մեր բոլորի անվտանգությունը»:

Like this post? Please share to your friends:
Prends ta pause