Մարդը գնահատվում է իր իսկ կատարած գործերով․ Գորիսեցիները Առուշանյանից բացի այլ քաղաքապետ չեն ուզում ունենալ

Առաջիկայում Գորիսի համայնքապետի ընտրություններ են, իսկ ներկայիս քաղաքապետ Առուշ Առուշանյանը տևական ժամանակ է, ինչ գտնվում է անազատության մեջ։

Սակայն Գորիսի քաղաքացիների գերակշիռ մեծամասնությունը վստահ է՝ չնայած քաղաքապետը կալանքի տակ է, բայց այս անգամ ևս կվերընտրվի, քանի որ վայելում է բնակիչների համատարած հարգանքն ու վստահությունը։ Իսկ դրանք լոկ խոսքեր չեն, քանի որ ապացուցվել են իր կատարած գործերով։

Քաղաքապետ ընտրվելուց հետո Առուշանյանը հանձն առավ քաղաքի ծաղկեցմանը,ամենուրեք շինարարություն  էր, օր օրի Գորիսը գեղեցկանում էր, ինչի վառ ապացույցը «Լավագույն համայք» մրցանակն էր։

Լուծվեց աղբահանության հարցը, ասֆալտապատվեցին այնպիսի ճանապարհներ, որոնք տասնյակ տարիներ գտնվում էին անբարեկարգ վիճակում, հիմնանորոգվեցին խաղահրապարակներ, կառուցվեցին ջրագծեր,իսկ սոցիալական հարցերով քաղաքապետին դիմած յուրաքանչյուր անձ երբևէ չէր մերժվում։

Եվ այս ամենը ոչ միայն Գորիսում,այլ նաև հարակից գյուղերում՝ Վերիշեն, Ակներ, Հարթաշեն, Խնձորեսկ, Շուռնուխ, Որոտան․․․

Անուրանալի է պատերազմի օրերին Առուշանյանի այն հսկայական ներդրումը, որը կատարվեց և սահմանին, և թիկունքում՝ իր իսկ կարգադրությամբ։Այդ օրերին Գորիսը իր վրա մեծ բեռ էր վերցրել՝ ապահովելով Արցախից տարհանված մարդկանց տեղավորումը։ Բացի այդ  նրա անձնական միջոցներով  շուրջ 3000 զпհվшծ է բերվել Գորիս, հետո տեղափոխվել Երևան և տարբեր շրջաններ, ճակատին հաց ու մթերք է հասցվել, անձնական նախաձեռնությամբ սառնարաններ են պատրաստել ավտոտնակներում, որպեսզի նшհшտшկների մարմինները այդտեղ պահվեն։

Այսքանից հետո նրանք, ովքեր կուրանան Առուշանյանի կատարած հսկայական հայրենանվեր աշխատանքը, ուրեմն արժանի չեն նման քաղաքապետ ունենալ։

Հետևությունները թողնում ենք Ձեզ, սակայն մեկ բան պարզ է՝ մարդը գնահատվում է իր իսկ կատարած գործերով․․․

Like this post? Please share to your friends:
Prends ta pause