Մանվել Գրիգորյանին հոսանքահարել են

Մանվել Գրիգորյանի պաշտպան Լեւոն Բաղդասարյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ Գրիգորյանի առողջական խնդիրների վերաբերյալ նախկինում միջգերատեսչական հանձնաժողով ստեղծվել է մեկ անգամ․

«Միջգերատեսչական հանձնաժողով եղել է մեկ անգամ, բայց մի քանի հատ բժշկական կոնսիլիումներ են եղել։ Վերջինը եղել է նախարարի հրամանով, որտեղ տվել են կոնսիլիումի եզրակացությունը։
Միջգերատեսչական հանձնաժողովում տարբեր ոլորտի բժիշկներ են, մի քանի օր առաջ անհապաղ կոնսիլիում հրավիրվեց, հոնսանքահարեցին ոտքերը եւ տեսան, որ 70-80 տոկոսով ոտքերը Մանվել Գրիգորյանը չի զգում։

Այժմ տեղաշարժվելու հետ կապված խնդիր ունի, այդ հարթության վրա երկու բժիշկներ են աշխատում։ Ընդհանրապես նախարարի տեղակալն է լինում հանձնաժողովի նախագահը»,-եզրափակեց իր խոսքը պաշտպանը։

Like this post? Please share to your friends:
Prends ta pause