ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը իր եւ կնոջ վերաբերյալ գործով դատական նիստին մասնակցում է թթվածնային խողովակով։ Մինչ այդ հայտարարվել էր 30 րոպե ընդմիջում՝ Գրիգորյանին անհրաժեշտ բժշկական օգնություն ցույց տալու համար։
Նշենք, որ նիստին Մանվել Գրիգորյանին դատական նիստերի դահլիճ էին բերել անվասայլակով։