Ինչ է պատահել Մանվել Գրիգորյանին

Անցած գիշեր կտրուկ վատացել է քրեակատարողական հիմնարկում պահվող Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը։

Նա տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց, կոմայի մեջ է։ «Համարյա գիտակցության կորուստով իմ պաշտպանյալը շտապ օգնության մեքենայով տեղափոխվել է հիվանդանոց։

Կտրուկ վատացավ առողջական վիճակը, շաքարի պարունակությունը սկզբում 30 էր, հետո էլ ցույց չէր տալիս»,-Panorama.am-ի հետ զրույցում մանրամասնեց Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը։

Նա տեղի ունեցածը որակում է դաժան վերաբերմունք ու խոշտանգում Մանվել Գրիգորյանի նկատմամբ, որի հետևանքների պատասխանատուն լինելու է պետությունը։

«Սա խոշտանգնման տիպիկ օրինակ է, ինչի մասին բազմիցս բարձրաձայնել եմ։ Անձի կյանքին վտանգ է սպառնում, սպասում են մարդը մահանա, հետո նոր մեղավորներ փնտրեն ու գնահատականներ տան։

Ցավոք, այդ մշակույթը Հայաստանում եղել է ու կա, ու դա վերաբերում է ոչ միայն իմ պաշտպանյալին, այլև Հաց բերողին, հետախույզ Սողոմոնին… Այստեղ անձի անունը կարևոր չէ, կարևորն այն ինստիտուտն է, որ ձևավորված է Հայաստանում։

Ըստ Սահմանադրության, անձը պետք է պաշտպանված լինի, բայց մենք ունենում ենք հակառակ պատկերը»,-ասաց նա։

Նյութի աղբյուրը` Yelaket.am

Like this post? Please share to your friends:
Prends ta pause