Մայիսի 10–ն աշխատանքային օ՞ր է, թե՞ ոչ

Լուրեր են տարածվել, թե եռատոնին հաջորդող օրը ոչ աշխատանքային է։ Կառավարությունը հերքում է լուրը։

Հայաստանում մայիսի 9-ի միջոցառումներին հաջորդող օրը՝ մայիսի 10-ը, աշխատանքային է լինելու։ Այս մասին հայտնում են կառավարությունից։

Ավելի վաղ մամուլում լուրեր էին շրջանառվել, որ մայիսի 10-ը ոչ աշխատանքային է լինելու:

Սակայն հենց մայիսի 10–ին էլ կառավարության հերթական նիստն է կայանալու։ e-gov.am կայքից տեղեկանում ենք, որ նիստի օրակարգում ընդգրկված է 28 հարց:

Like this post? Please share to your friends:
Prends ta pause