Ղարաբաղցին որ կատաղեց, անգամ Նիկոլը չի փրկի Բակոյին ու Քոչարյանին․ «Յոժ»

«Քոչարյանին սատարողները նրա մեղսակիցներն են, որոշ ժամանակ անց, ըստ երևույթին, ԱԱԾ-ն կզբաղվի նրանցով»,- Ռոբերտ Քոչարյանի դատավարության և դրա շուրջ ծավալված իրադարձությունների թեմայով «Առաջին լրատվական»— ի հետ զրույցում ասաց դերասան Սերգեյ Դանիելյանը: «Մեծագույն ստորությունը և վատությունը հայ ժողովրդի հանդեպ, որ մատուցեց Ռոբերտ Քոչարյանը – Սերժ Սարգսյան ռեժիմը, մեր ժողովրդի տարանջատումն էր՝ ղարաբաղցի և հայաստանցի մառազմը: Նախկինում դա մեզ մատուցվում էր այնպես, որ անհրաժեշտություն է միջազգային ատյաններում խոսելու համար: Բայց այդ խնդիրը խորացավ, աճեց մի սերունդ, որն ասում է՝ մենք առանձին պետություն ենք: Դա է վատը»,- նշեց դերասանը:

Նրա խոսքով՝ Արցախի իշխանությունը ավելի լուրջ խնդիրներ ունի լուծելու, քան թե Քոչարյանին ազատել կամ չազատելը. «Իրենք պետք է ժողովրդին բացատրեն՝ ինչու է Ղարաբաղում ինտերնետը շատ վատ աշխատում, ինչու է մինչև հիմա ռոմինգ միանում այնտեղ զանգահարելիս, ինչու է այնտեղ թանկացումներ և ինչու են Գորիսից առևտուր անում և ոչ թե Ղարաբաղում: Իսկ ղարաբաղացին, որ կատաղեց, այնտեղ Նիկոլ Փաշինյան չկա, որ ասի՝ ժողովո՛ւրդ ջան, սպասե՛ք: Ղարաբաղցին որ կատաղեց, ոչ ոք չի փրկի, մեկ-մեկ սատկացնելու են սաղին: Դանակը կարող է հասնել ոսկորին: Դա շատ ցավալի կլինի: Մենք ունենք շատ ավելի լուրջ պրոբլեմ, դա Ադրբեջանն է, ու դա թողնենք ընկնենք «տառականների» ետևի՞ց. դա է վատը»:

աղբյուրը

Like this post? Please share to your friends:
Prends ta pause