Ձուկը՝ ջեռոցում. անմահական համեղ է ստացվում

Փայլաթիթեղը մարդկության լավագույն ստեղծագործություններից մեկն է: Այն պաշտպանում է սննդային հումքը, սակայն չունի բացասական կողմեր:

Այս բաղադրատոմսի համար ցանկալի է ընտրել սաղմոնի ֆիլե:

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • սաղմոն՝ 1 հատ
  • սոխ՝ 1 հատ
  • գազար՝ 1 հատ
  • կարագ՝ 50գ
  • ցանկացած կանաչի՝ զարդարելու համար

 

Պատրաստման եղանակ.

  1. Ձուկը մաքրել: Սոխը և կիտրոնը կտրատել կիսալուսնաձև: Մաքրած գազարն անցկացնել խոշոր քերիչով:
  2. Հաջորդիվ, անհրաժեշտ է աղ և պղպեղ ցանել սոխի և գազարի վրա, տապակել ձեթի մեջ: Սկզբում տապակվում է սոխը, հետո ավելացվում է գազարը:
  3. Ձկանը նույնպես անհրաժեշտ է բոլոր կողմերից և ներսից աղ և պղպեղ քսել: Ձկան մեջ լցնել տապակած բանջարեղենը, 2-3  կտոր կիտրոն և մի կտոր կարագ:
  4. Ձուկը փաթաթել փայլաթիթեղով և դնել180 աստիճան տաքացրած ջեռոցը: Ուտեստը պատրաստ է լինում 1 ժամից:
  5. Պատրաստի ձուկը հանել  ջեռոցից և զարդարել կանաչիով:

Բարի ախորժակ…

Like this post? Please share to your friends:
Prends ta pause