Հրապարակվել են այրվող ինքնաթիռի անձնակազմի երեք անդամների լուսանկարները, որոնք փրկել են մարդկանց

Life Shot -ի տելեգրամ ալիքը հրապարակել է «Շերեմետևո» օդանավակայանի այրվող ինքնաթիռի այն երեք անդամների լուսանկարները, որոնք փրկել են մարդկանց կյանքերը։ Պարզվել է, որ վախեցած ուղևորներին ինքնաթիռից օգնել են տարհանել երկու աղջիկներն ու տղամարդը։

Հիշեցնենք, որ «Աերոֆլոտ» ավիաընկերության ինքնաթիռը, որը պետք է թռիչք կատարեր Մոսկվայից Մուրմանսկ, թռիչքից գրեթե անմիջապես վերադարձել է «Շերեմետևո», որտեղ ինքնաթիռի վայրէջքից հետո ուղևորները բառացիորեն ցատկել են օդանավից։

Հիշեցնենք, որ ավիաաղետի զոհ են դարձել օդանավի տասը անդամներ, այդ թվում՝ բորտուղեկցորդներից մեկը։

lurer.com

Like this post? Please share to your friends:
Prends ta pause